National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.07.2022
Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ընդունել նոր նորմատիվ իրավական ակտեր, սահմանել նոր կարգավորումներ. Առնակ Ավետիսյան
1 / 1

Պետական գույքի կառավարման ոլորտում Կառավարության եւ վարչապետի որոշումները պետք է ընդունվեն Սահմանադրության եւ օրենքների հիման վրա, եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Կառավարությանը կարող է օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Այս մասին ասել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: «Սահմանդրության այս նորմն ապահովելու համար Պետական գույքի կառավարման կոմիտեն գույքագրել է Կառավարության կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը. որոշների համար օրենքը չէր նախատեսում լիազորող նորմեր»,-ընդգծել է զեկուցողը: Նրա խոսքով՝ պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ընդունել նոր նորմատիվ իրավական ակտեր, սահմանել նոր կարգավորումներ:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am